WhatsApp-ը որոշել է դատի տալ անբարեխիղճ օգտատերերին
WhatsApp-ը դատական վեճով է սպառնացել օգտատերերին, որոնք խախտում են օգտվելու կանոնները: Այս մասին նշված է հավելվածի պաշտոնական կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«2019 թվականի դեկտեմբերի 7-ից WhatsApp ընկերությունը իրավական գործողություններ կձեռնարկի այն անձանց դեմ, որոնք զբաղվում են կամ ուրիշներին օգնում են չարաշահումներ կատարել, որոնք խախտում են ծառայություններ մատուցելու մեր պայմանները»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:
Նշված է, որ խախտումների ցանկի մեջ են մտնում հաղորդագրությունների ավտոմատ կամ զանգվածային ուղարկումը: Արգելված է նաեւ ծրագրի օգտագործումը ոչ անձնական նպատակներով: WhatsApp-ը շեշտում է, որ նախատեսում է ոչ միայն սեփական պլատֆորմում իրականացվող անօրինական գործունեության ապացույցներ հավաքել: Մեսենջերը չի հրաժարվի խախտումների դեմ պայքարի համար տեխնիկական միջոցների օգտագործումից:
Ընկերության ներկայացուցիչները որպես օրինակ ներկայացրել են դեպքը, երբ ինչ-որ ձեռնարկություններ հրապարակային հայտարարել են օգտվելու կանոնների խախտմամբ մեսենջերն օգտագործելու հնարավորության մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց