Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է բանակցություններ վարի Ռուսաստանի հետ և վերականգնի հարաբերությունների ներդաշնակությունը: Մասնավորապես, ինքն անձամբ է մոտակա շաբաթների ընթացքում պլանավորում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Եվրոպան, որին ես հավատում եմ, պետք է Ռուսաստանի հետ կառուցի վստահության և անվտանգության նոր կանոններ ու չպետք է միայն համաձայնվի ՆԱՏՕ-ի հետ: Հարաբերությունները պետք է կառուցվեն միայն Եվրոպայի և Ռուաստանի միջև, ուստի առաջիկա շաբաթների ընթացքում ես կրկին երկար, հագեցած զրույց կունենամ Պուտինի հետ` որպես Ֆրանսիայի նախագահ և որպես G7-ի անդամ»,- ասել է Մակրոնը:
Այլ մանրամասներ Ֆրանսիայի առաջնորդը չի հայտնել: Հիշեցնենք, որ հունիսի 28-29-ին Օսակայում տեղի կունենա «մեծ քսանյակի» գագաթնաժողովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց