Չինաստանը վճռական պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը շարունակի սրել առեւտրային հարաբերությունները
Չինաստանը վճռական պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը շարունակի սրել առեւտրային հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե կողմերին չհաջողվի համաձայնության հասնել Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում, ապա հավելյալ մաքսատուրքեր կսահմանվեն չինական ապրանքների համար, հաղորդում է Reuters-ը:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կրկին չի հաստատել Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման հնարավորությունը՝ հայտարարելով, որ համապատասխան տեղեկությունն իր ժամանակին կհրապարակվի նախարարության կայքում:
«Չինաստանը չի ցանկանում առեւտրային պատերազմ սկսել, սակայն մենք չենք վախենում դրանից: Չինաստանը բաց է թողնում բանակցությունների համար դուռը: Եթե ԱՄՆ-ը ցանկանում է սրել առեւտրային հարաբերությունները, ապա մենք վճռական կարձագանքենք եւ կպայքարենք մինչեւ վերջ»,- ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց