ԱՄՆ Կոնգրեսում նախատեսում են 2020թ.-ին պաշտպանության ոլորտին ավելի քան 730 մլրդ դոլար հատկացնել
2020 ֆինանսական տարում, որը կսկսվի հոկտեմբերի 1-ին, Պենտագոնի բյուջեն 733 մլրդ դոլար կկազմի, ինչը 17 միլիարդով պակաս է մարտին Վաշինգտոնի խնդրած բյուջեից: Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին ասված է ԱՄՆ 2020 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծում, որը մշակվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ադամ Սմիթի կողմից:
«Հանձնաժողովի նախագահի առաջարկը նախատեսում է մեր ազգային պաշտպանությանը 733 մլրդ դոլար հատկացնել, ինչը թույլ կտա մեր զինվորներին պահպանել մարտունակությունը, մեծացնել ներուժը և ներդրումներ կատարել նոր ծրագրային ապահովման ու տեխնոլոգիաների մեջ, որոնք անհրաժեշտ են երկիրը մեր հակառակորդներից պաշտպանելու համար»,- ասվում է համապատասխան փաստաթղթում:
Նշվում է, որ արտերկրում ռազմական գործողությունների իրականացման համար 69 մլրդ դոլար է նախատեսվում հատկացնել: Նախագիծը կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատների հաստատմանը, որից հետո այն կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը:
Հիշեցնենք, որ մարտին Թրամփը խնդրել էր Կոնգրեսին 5%-ով ավելացնել պաշտպանության ծախսերը՝ 2020 ֆինանսական տարում դրանք 750 միլիարդի հասցնելով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց