Կանադայում կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկը
Կանադայում արդեն 2021 թվականին կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հաղորդում է AP-ը:
Նրա խոսքով՝ պլաստիկից կոնկրետ իրերի արգելքի սահմանումը որոշվել է գիտականորեն հիմնավորված հետազոտության հիման վրա, սակայն կառավարությունը դիտարկում է նաեւ ջրի համար շշերը, պլաստիկե տոպրակներն ու ձողիկները:
«Արդեն 2021 թվականին կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկը»,- ասել է Թրյուդոն:
Նա նշել է, որ կառավարությունը ոգեշնչվել է Եվրախորհրդարանից, որը մարտին ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել մեկանգամյա օգտագործման պլաստիկի լայնամասշտաբ օգտագործման արգելքի համար:
Կանադայում օգտագործվող պլաստիկի առնվազն 10%-ը վերամշակվում է: Կառավարությունը հայտարարել է, որ ողջ աշխարհում ամեն տարի 1 մլն թռչուն եւ 100 000 ծովային կաթնասուններ վնասվածքներ են ստանում կամ սատկում՝ պլաստիկը որպես սնունդ կիրառելով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց