Ֆիլիպինները բախվել է ավելի քան 2 միլիոն կիլոգրամ մանգոյի ավելցուկի խնդրին
Հաջող բերքահավաքից հետո Ֆիլիպիններում ավելի քան երկու միլիոն կիլոգրամ մանգոյի ավելցուկ կա, հայտնում է BBC-ն:
Պետության գյուղատնտեսության նախարար Էմանուել Փինյոլը հայտնել է, որ մանգոյի ավելցուկը «Էլ Նինյո» կլիմայական երևույթի արդյունք է:
«Էլ Նինյոն» Խաղաղ օվկիանոսի արևելյան արևադարձի ծովի մակերևույթի ջերմաստիճանի և քամիների անկանոն պարբերական տատանումներ են, որոնք ազդում են արևադարձային և ենթաարևադարձային գոտիների մեծ մասի վրա: Տաքացման փուլը կոչվում է «Էլ-Նինյո»:
Կառավարությունը մարքեթինգային արշավ է սկսել, որի շրջանակում հունիս ամսին պատրաստվում է վաճառել մեկ միլիոն կիլոգրամ մանգո:
Manila Times-ին տված հարցազրույցում Փինյոլը նշել է, որ Լուսոն կղզում ներկայում մանգոյի ավելի քան երկու միլիոն կիլոգրամի ավելցուկ կա: Նա նաև նշել է, որ վերջին անգամ նման արդյունք գրանցվել է 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած «Էլ Նինյո» երևույթից հետո:
Մանգոները պետության որոշ շրջաններում վաճառվում են 20 պեսոյից էլ պակաս գնով:
Մրգի ավելցուկի համար Փինյոլը նաև մեղադրել է Սեբու կղզուց չորացած մանգո արտահանող ընկերությանը, որն այլևս տեղական մանգո չի գնում և նախընտրում է ձեռք բերել արտերկրից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց