Լոնդոնում աշակերտների ծնողներին պաշտոնապես արգելել են սոցցանցերում «բամբասել» դպրոցի մասին
Facebook-ում եւ Whatsapp-ում ստեղծվող խմբերում ծնողները սովորաբար միմյանց տեղեկացնում են դպրոցի վերաբերյալ նորությունների մասին, պայմանավորվում են տարբեր միջոցառումների վերաբերյալ, հարցնում են տնային աշխատանքի մասին: Սակայն հաճախ այդ խմբերում քննարկումները վերածվում են բամբասանքների տարածման եւ անգամ հալածանքի, գրում է The Daily Mail.-ը:
Նախապատրաստական դպրոցների անկախ ասոցիացիան հայտարարել է, որ ծնողներին արդեն զգուշացնում են դպրոցի եւ աշակերտների ծնողների միջեւ կնքվող պայմանագրերում «հեղինակության վնասի» մասին:
Բացի այդ որոշ դպրոցներում ծնողներին հայտնում են, որ այլ ծնողների կամ դպրոցի մասին անընդունելի մեկնաբանությունների հեղինակներին կարող են անգամ խնդրել տվյալ դպրոցից տանել իրենց երեխաներին:
Հրատարակությունը գրում է, որ տվյալ կանոնը վերաբերում է նաեւ պետական դպրոցներին: Այսպիսով՝ Բայրոնի անվան տարրական դպրոցի ծնողների ասոցիացիան մշակել է կանոնների մի աբմողջ շարք. այսպես կոչված վարքականոն այն մասին, թե ինչ կարելի է եւ ինչ չի կարելի WhatsApp-ում քննարկել դպրոցի մասին:
Վիրավորական գրառումների եւ մեկնաբանությունների հեղինակներին մոդերատորները պարզապես հեռացնում են խմբից:
Ասոցիացիայում հայտնել են, որ դպրոցները պարզապես հոգնել են վեճերից, որոնց մեջ նրանց ներքաշում են աշակերտների ծնողները եւ պարզապես պայմանագրերում կետ են ավելացրել, որն արգելում է սոցցանցերում դպրոցի թեմայով բամբասանքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց