Նովոսիբիրսկում գիտակցությունը կորցրած ուղևորին իջեցրել են տրամվայից, դրել ասֆալտին ու հեռացել (տեսանյութ)
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տրամվայի ուղևորը կորցրել է գիտակցությունը, ինչից հետո նրան իջեցրել են տրամվայից, դրել ասֆալտին ու շարունակել ճանապարհը, հայտնում է ntv.ru-ն:
Տղամարդուն օգնության են հասել անցորդները, որոնք շտապօգնություն են կանչել: Շտապօգնությունը ժամանել է միայն կես ժամ անց:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Դրանով սկսել է հետաքրքրվել ոստիկանությունը: Տարվում է հետաքննություն:
Ինչպես հայտնում է РБК-ն, 52-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա գլխուղեղի կաթված է ստացել: Նշվում է, որ տրամվայում երկու տղամարդկանց միջև կռիվ է տեղի ունեցել, ինչից հետո մասնակիցներից մեկին դուրս են հանել փողոց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց