Լավրովը պատմել է, թե ինչպես է Պորոշենկոն վնասել Զելենսկիին պաշտոնը հանձնելուց առաջ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռանալուց առաջ մի շարք օրենքներ է ընդունել` որոշելով վնասել իր իրավահաջորդին, ինչպես ժամանակին արել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման` աթոռը ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին հանձնելուց առաջ: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Արևմուտքը լռում է այն օրենքների մասին, որոնք ընդունել է Պյոտր Պորոշենկոն` պաշտոնավարման վերջին շրջանում: Նույն իրավիճակն էր նաև ԱՄՆ-ում, երբ Օբաման որոշել էր վնասել իր իրավահաջորդին: Օրենքների շարան, որոնք, ամենայն հավանականության, Պորոշենկոյի հաշվարկներով պետք է Կիևի նոր վարչակազմին անելանելի իրավիճակի մեջ դնեն` բաց չթողնելով հակառուսական գերությունից»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ խոսքը կրթության բնագավառի օրենքների մասին է, ուկրաեներենը` որպես պետական լեզվի, ինչպես նաև օրենսդրական ակտերի չեղարկումը, որոնք ապահովում են ռուսախոս և այլ ազգերի փոքրամասնությունների իրավունքները: Լավրովը նշել է, որ այդպես վարվելը սրիկայություն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց