Ժան-Կլոդ Յունկերը բողոքել է, որ պաշտոնավարման ողջ ժամանակ ապրել է հյուրանոցային համարում
ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը պաշտոնավարման վերջին 5 տարիներին ապրել է 50 քմ տարածքով հյուրանոցային համարում, որն ամսեկան արժեցել է 3,250 եվրո։ Այս մասին գրում է Express-ը։
«ԵՄ հանձնաժողովի նախագահը չունի առանձնատուն։ Ես ապրել եմ 50 քմ տարածքով հյուրանոցային բնակարանում՝ ամսական 3250 եվրոյով։ Դոնալդ Տուսկն էլ (ԵՄ խորհրդի նախագահը) ռեզիդենցիա չունի։ Բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ապրում է հոյակապ տան մեջ, երբեմն մեզ հրավիրում է, երբ հանգստի կարիք ենք ունենում։ Շատ դեսպաններ առանձնատներ ունեն»,- գերմանական Bild-ին ասել է Յունկերը։
Յունկերը նաև նշել է հյուրանոցում ապրելու «ամենամեծ խնդիրը»․ «Ես ոչ մեկին չէի կարող հրավիրել իմ տուն։ Չեմ կարող խոսել պաշտոնական այցելուների հետ՝ մահճակալիս նստած։»։
Յունկերը նաև բողոքել է, որ անձնական ինքնաթիռ չունի։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ես անընդհատ ժամացույցին էի նայում, որ հանկարծ թռիչքս բաց չթողնեմ։ Թրամփն էլ ասում էր, ինքնաթիռդ կսպասի։ Նա չէր պատկերացնում, որ ես անձնական ինքնաթիռ չունեմ»,-ասել է Յունկերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց