Անհրաժեշտության դեպքում Իրանը վճռական պատասխան կտա. Հասան Ռոհանի
Թեհրանն այլ երկրների հետ չի ձգտում հակամարտության, սակայն անհրաժեշտության դեպքում վճռական պատասխան կտա: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Կատարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում:
«Իրանը ձգտում է ամրապնդել տարածաշրջանում անվտանգությունը, այլ երկրներ կամ խոշոր ուժերի հետ բախման ցանկություն և ձգտում չունի, բայց եթե նրանք սխալներ գործեն, անպայման կհանդիպեն վճռական արձագանքի, որի համար կզղջան»,- ասել է Ռոհանին:
Զրույցի ընթացքում Իրանի նախագահը և Կատարի էմիրը քննարկել են նաև Մերձավոր Արևելքի խնդիրները: Ռոհանին հայտարարել է, որ խնդիրը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, իսկ Կատարի էմիրը երկխոսությունը համարել է խնդրի լուծման միակ եղանակը:
Ռոհանին ողջունել է Կատարի դիրքորոշումը Իսլամական Համագործակցության գագաթնաժողովի և Արաբական պետությունների լիգայի հանդիպման ժամանակ` նշելով, որ Դոհայի դիրքորոշումը նպաստում է լարվածության նվազեցմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց