Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մարիա Զախարովա
Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ կապված սահմանում և շփման գծում վերջին շրջանում լարվածության աճի հետ:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ տարածաշրջանում հակամարտությունը, որն այսքան ձգվեց, կարգավորվի»,-ասաց Մարիա Զախարովան:
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է: Համանախագահները Հայաստան էին եկել մայիսի վերջին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունել են տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք հանդիպում են ունեցել Արցախի ղեկավարության հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-30-ին տարածաշրջան այցելությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց