Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը: Բրիտանիայում պետական այցով գտնվող ամերիկյան վարչակազմի ղեկավարն այս մասին հայտարարել է ITV հեռուստաալիքի հետ հարցազրույցում փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նման հնարավորություն մշտապես կա: Արդյոք ցանկանո՞ւմ եմ դա: Ո՛չ: Բայց նման հնարավորությունը մշտապես առկա է»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կարծո՞ւմ է արդյոք, որ ստիպված կլինի Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել:
Թրամփը հայտնել է, թե ինքը հնարավոր է համարում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցությունները: «Այո՛, իհարկե, ես կնախընտրեի բանակցությունները»,- ասել է նա՝ ի պատասխան հարցին՝ պատրա՞ստ է արդյոք իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների: «Նա վերջերս ասել էր, թե չի ցանկանում Միացյալ Նահանգների դեմ պատ կառուցել»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ դրան հասնելու միակ հնարավորությունը երաշխավորելն է, որ Իրանի մոտ միջուկային զենք չի հայտնվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց