Էստոնիայում 50 եվրո մեկնարկային գնով բնակարաններ են աճուրդի հանվել
Էստոնիայի Կոhտլա-Յարվե քաղաքում հունիսի 14-ին կանցկացվի բաց աճուրդ, որի շրջանակում վաճառքի կհանվեն բնակարաններ՝ տարբեր թաղամասերում, որոնց մեկնարկային գինը 50 եվրո է, հաղորդում է Lenta.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ աճուրդի հանված բնակարանների սեփականատերերը մահացել են: Բնակարանը կա՛մ չի փոխանցվել որպես ժառանգություն, կա՛մ ժառանգները հրաժարավել են դրանից:
«Տարվա ընթացքում մոտ 20-25 նման բնակարաններ են լինում: Եթե երկար ժամանակ բնակարանը չի վաճառվում, դրա գինը նվազեցվում է և դրվում է աճուրդի: Աճուրդում, սովորաբար, 2-3 բնակարան վաճառվում է», - նշել է Կոhտլա-Յարվեի քաղաքապետի օգնական Յուլե Լեպասաարը:
Նշվում է, որ կան բնակարաններ, որոնք չեն վաճառվում նույնիսկ վեց կամ յոթ աճուրդից հետո: Հիմնական պատճառը բնակարանի անբարեկարգ վիճակն է:
Ընդհանուր առմամբ, հունիսի 14-ին աճուրդի է դրվելու 39 բնակարան, որոնցից 22-ը դատարկ են, 17-ում վարձակալներ են բնակվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց