Պրահայում անցկացվել է վերջին 30 տարում ամենազանգվածային բողոքի ակցիան
Չեխիայի մայրաքաղաքում անցկացվել է հերթական զանգվածային բողոքի ակցիան՝ արդարադատության նախարար Մարիա Բենեշովայի, վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականի, ինչպես նաև դատական համակարգի անկախության ապահովման պահանջով, հաղորդում է Корреспондент-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ցույցին մասնակցել է մոտ 120 հազար մարդ, ինչն, ըստ փորձագետների, 1989 թվականից ի վեր ամենազանգվածային բողոքի ակցիան է Պրահայում: Ցույցին հասարակական կարգն ապահովել են տասնյակ ոստիկաններ:
Նշենք, որ Պրահայում Մարիա Բենեշովայի հրաժարականի պահանջով ցույցերը մեկնարկել են ապրիլի վերջից: Պատճառն արդարադատության նախկին նախարար Յանա Կնեժինեկայի հրաժարականն էր և այդ պաշտոնում Մարիա Բենեշովայի նշանակումը:
Իսկ մայիսի 6-ին արդեն Չեխիայում հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով նաև երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի և նրա կառավարության հրաժարականը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց