Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում 60-ամյա կինն ընկել է գնացքի տակ և մահացել
Մոսկվայի «Դմիտրովսկայա» մետրոյի կայարանում 60-ամյա կինն ընկել է գնացքի տակ և մահացել: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Ալեքսեյ Միշլյաևը:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 22.34-ին: Թոշակառու կինը հանկարծակի ընկել է ռելսերին: Գնացքավարը նկատել է կնոջը, արգելակել է, սակայն գնացքն իներցիայով անցել է նրա վրայով:
Միշլյաևը նշել է, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել շտապ օգնության աշխատակիցները, սակայն նրանք արձանագրել են կնոջ մահը՝ հայտարարելով, որ ստացած վնասվածքներն անհամատեղելի են կյանքի հետ:
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է իրականացվում, դեպքի վերաբերյալ տեղեկությունն ուղարկվել է դատախազություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց