ՄԱԿ-ում հաշվել են, թե որքան զրահամեքենա է Մոսկվան անցյալ տարի վաճառել Բաքվին
Միավորված ազգերի կազմակերպության աշխատակիցները սովորական սպառազինման գրանցամատյանի (UNROCA) տվյալներից հաշվել են զենքի քանակությունը, որը Ռուսաստանը 2018 թվականին մատակարարել է աշխարհի տարբեր երկրների:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-ռազմական նորությունների գործակալությունը», 2018-ին Ռուսաստանը 264 շարժական զենիթահրթիռային համակարգ է մատակարարել Բահրեյնին, 40 հետևակի մարտական մեքենա՝ Ադրբեջանին, 64 տանկ և երկու մարտական զրահապատ մեքենա՝ Վիետնամին, ինչպես նաև 10 կործանիչ և 72 կառավարվող հրթիռ՝ Չինաստանին:
Նշվում է, որ Ռուսաստանը նաև 1250 կառավարվող հրթիռ և դրանց արձակման համար նախատեսված սարքավորում, 80 շարժական զենիթահրթիռային համակարգ է մատակարարել Հնդկաստանին: Տվյալները մեջբերվում են Ռուսաստանի 2018-ի պաշտոնական զեկույցից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց