ՌԴ-ում անհայտ անձինք գողացել են գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը
ՌԴ Մուրմանսկի մարզում քրեական գործ է հարուցվել երկաթուղային կամուրջի գողության պատճառով: Ինչպես հայտնում է Runa գործակալությունը, այս մասին տեղեկությունը հայտնվել է տարածաշրջանային դատախազության կայքում:
Գերատեսչության տվյալներով՝ նյութական վնասը կազմել է 600 000 ռուբլի: Նշվում է, որ Ումբա գետի վրայով անցնող կամուրջի հատվածն անհետացել է դեռևս մայիսին:
Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2019-ի մայիսին անհայտ անձը շահադիտական նպատակներով գողացել է 23 մետր երկարությամբ և 56 տոննա քաշով մետաղական կառույցը, որը պատկանում էր Կիրովի շրջանում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններից մեկին:
Դատախազության տվյալներով՝ կամուրջը անավարտ շինարարության կարգավիճակում էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց