Ինքս կհետևեմ, որ մեղավորները պատժվեն. Զելենսկին խոսել է հարբած ոստիկանների փամփուշտից մահացած 5-ամյա երեխայի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի շրջանում 5-ամյա երեխայի մահվան մեղավորները` ոչ սթափ վիճակում գտնվող ոստիկանները, կպատժվեն ըստ արժանվույն և որ ինքն անձամբ կհետևի իրադարձությունների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն:
«Իհարկե, աշխարհում ոչինչ չի կարող մեղմացնել հարազատների և բարեկամների վիշտը, բայց ես, որպես նախագահ և որպես հայր, հավաստիացնում եմ, որ ամեն բան կանեմ, որպեսզի մեղավորները պատժվեն ըստ արժանվույն: Այս ողբերգությունը պետք է դաս լինի: Նրանք, ովքեր պարտավոր են հոգալ քաղաքացիների անվտանգությունը, պետք է հիշեն իրենց պարտականության մասին»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոչ սթափ վիճակում գտնվող երկու ոստիկան կրակել էին: Փամփուշտներից մեկը դիպչել էր 5-ամյա երեխայի գլխին, որն էլ մահացել էր Կիևի հիվանդանոցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց