Միլանում սկսվել է Ադրբեջանից 2.3 մլն եվրո ստացած Լուկա Վոլոնտեի դեմ դատը
Հունիսի 3-ին տեղակլան ժամանակով 9:00-ին Միլանի Արդարադատության պալատում սկսվել է Եվրոպական խորհրդի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ դատական գործընթացը: Նա մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից խոշոր կաշառքների ստացման մեջ ԵԽԽՎ մյուս պատգամավորներին կաշառելու նպատակով:
Իրազեկ աղբյուրներից Turan-ին հայտնի է դարձել, որ դատարանում մեղադրական կողմից որպես փորձագետ է հանդես գալիս ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության նախկին ղեկավար, Եվրոպական խորհրդրում մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդեվը:
Անվտանգության նկատառումներով նա Իտալիայի իրավապհ մարմինների կողմից ապահովվել է ուժեղացված հսկողությամբ:
Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն «խավիարային դիվանագիտություն» միջազգային սկանդալի մասնակիցներից է, որը հետաքննում է «Կայունության եվրոպական նախաձեռնություն» միջազգային հկ-ն:
Նա մեղադրվում է Ադրբեւջանից 2.3 մլն եվրո ստանալու մեջ, որոնք ծախսվել են ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կաշառելու համար 2013-ի հունվարին Ադրբեջանում քաղբանտարկլաների մասին զեկույցի տապալմամն նպատակով:
2016 թվականին Միլանի դատախազությունը հետաքննություն էր սկսել Վոլոնտեի նկատմամբ՝ նրա դեմ մեղադրանքներ առաջադրելով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց