Թուրքիան այսօր աշխարհում լրագրողների առաջատար բանտարկող է. Էլիֆ Շաֆակ
Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆակը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Թուրքիայում հեղինակներին, լրագրողներին եւ գիտնականներին՝ իր վեպերը հետաքննելու երկրի դատախազների մտադրության ֆոնին, հաղորդում է The Guardian-ը:
«Թուրքիան այսօր աշխարհում լրագրողների առաջատար բանտարկող է», - ասել է նա:
Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը քրեական բողոք է ներկայացրել գրող Աբդուլու Չեւկիի դեմ այն բանից հետո, երբ սոցցանցերում հեղինակի վերջին վեպից հրապարակված քաղվածքները հասարակական աղմուկ են առաջացրել երեխաների հետ դաժան վերաբերմունքի մասին պատմության կապակցությամբ:
Շաֆակը նշել է, որ թուրքական դատախազխությունը ցանկանում է ուսումնասիրել նրա վեպերը, մասնավորապես 1999 թվականի «Հայացք» եւ 2016 թվականի «Եվայի երեք դուստրերը»:
Նա հայտնել է, որ վերջին օրերին նա հազարավոր վիրավորական հաղորդագրություններ է ստացել:
Ամբողջ աշխարհով ճանաչված կին գրողը 2006 թվականին դատապարտվել էր թուրքերին վիրավորելու մեղադրանքով, քանի որ նրա «Ստամբուլից տականքը» վեպի հերոսներից մեկը 1915 թվականի զանգվածային սպանությունը Հայոց ցեղասպանություն է անվանել: Ավելի ուշ Շաֆակը արդարացվել էր:
Շաֆակն, ընդունել է, որ սեքսուալ բռնությունը արծարծվում է իր որոշ ստեղծագործություններում, սակայն հերքել է գաղափարն այն մասին, որ դա կարող է նշանակել, որ նա արդարացնում է դա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց