Ձերժինսկում տեղի ունեցած պայթյուններից տուժածների թիվը հասել է 116-ի
Ձերժինսկում տեղի ունեցած պայթյուններից տուժածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 116 է: Հիվանդանոցներում դեռ մնում է 17 մարդ:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ձերժինսկի «Կրիստալ» գործարանի տրոտիլի արտադրամասում երեք պայթյուն էր գրանցվել, որոնցից հետո հրդեհ էր բռնկվել մոտ 100 ք/մ տարածքի վրա: Զոհեր չկան: Արտակարգ պատահարի հետևանքով քաղաքի ավելի քան 450 շենքերում՝ այդ թվում 32 դպրոցներում և 55 մանկապարտեզներում, ապակիներ են կոտրվել:
Պայթյունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ՝ ապրիլի 4-ին, նույն գործարանի պայթուցիկների արտադրամասում նույնպես պայթյուն էր գրանցվել, ինչի հետևանքով ամբողջությամբ փլուզվել էր աղյուսե միահարկ շինությունը:
«Կրիստալը» ՌԴ ռազմական արդյունաբերության կարևոր կենտրոններից է համարվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց