Թրամփը հայտարարել է, որ հիացած չէ Իսրայելում տիրող քաղաքական իրավիճակով
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիացած չէ Իսրայելում տիրող քաղաքական իրավիճակով, հայտնում է Associated Press-ը:
Նա հավելել է, որ Իսրայելին հարկավոր է «միավորել ջանքերը»:
Թրամփն ընդգծել է նաև, որ մերձարևելյան կարգավորման վերաբերյալ ամերիկյան ծրագիրը «լավ շանսեր ունի»:
Հիշեցնենք, որ Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել խորհրդարանի ինքնալուծարման մասին օրինագծին և Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները կրկնելու որոշում է կայացրել:
Մայիսի 29-ի կեսգիշերին ավարտվել է ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Իսրայելի վարչապետին կոալիցիա կազմելու համար տրված 42-օրյա ժամկետը: Բենյամին Նեթանյահուին այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ քաղաքական մյուս ուժերի հետ: Վերջին քննարկումները տեղի են ունեցել քվեարկությունից մեկ ժամ առաջ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված «դարի գործարքին», ապա ծրագիրը Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք՝ չնայած, որ Պաղեստինը հույս ունի ապագայում անկախ պետություն ստեղծել և Երուսաղեմի կեսը դրա մայրաքաղաք հռչակել: Բացի այդ, ծրագիրը չի ենթադրում երկու առանձին պետությունների ստեղծման ձևաչափով հակամարտության լուծում:
Պաղեստինի իշխանություններն արդեն հայտնել են, որ չեն պատրաստվում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, քանի որ նա ակնհայտ իսրայելամետ է, նախկինում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշում է կայացրել՝ հայտարարելով, որ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի միասնական մայրաքաղաք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց