Սալման թագավորը հայտարարել է նավթային ակտիվների դեմ հարձակման վտանգի մասին եւ մեղադրել Իրանին
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանն ասել է, որ հարձակումը սաուդյան նավթային ակտիվների վրա սպառնալիք է ներկայացնում նավթի գլոբալ մատակարարումների, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության համար, գրում է The Guardian-ը։
Ընդ որում՝ պարբերականը նշում է, որ թագավորը նախկինի պես պատահածի համար մեղադրում է «Իրանի կողմից աջակցվող խմբին»։
«Դրոնների հարձակումները սաուդյան նավթային պոմպակայանների վրա, որոնք կատարել են Իրանի կողմից աջակցվող խմբերը, ոչ միայն սպառնում են թագավորության ու ծոցի, այլեւ ծովում անվտանգությանը, ինչպես նաեւ գլոբալ նավթային մատակարարումներին»,- ասել է Սալմանը Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթաժողովում, որը տեղի է ունենում Մեքքայում շաբաթ օրը։
Ուրբաթ Սալմանը ծոցի եւ արաբական երկրների ղեկավարների արտահերթ գագաթաժողով էր հրավիրել՝ քննարկելու դրոնների հարձակումները մայիսին չորս նավի վրա, ներառյալ սաուդյան երկու լցանավերը ԱՄԷ ափերին։
Այս առնչությամբ միապետը հայտարարել է «վճռական գործողությունների անհրաժեշտության մասին, որպեսզի կանգնեցվի իրանական վտանգը տարածաշրջանում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց