ԱՄՆ-ը սպառնացել է Հնդկաստանին ռուսական S-400 համակարգեր ձեռքբերելու որոշման համար
ԱՄՆ-ը լուրջ հետևանքներով է սպառնացել Հնդկաստանին, եթե վերջինը գնի ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Times Of India-ն:
«Հնդկաստանի կողմից S-400 համակարգերի ձեռքբերումը կարող է խոչընդոտել ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև հետագա համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- ըստ աղբյուրի՝ հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանը որոշել է ձեռքբերել ռուսական S-400 համակարգեր, քանի որ նման զենք ունի նաև Չինաստանը:
ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել էր 2018 թ. հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում: S-400 համակարգերը Հնդկաստան պետք է հասնեին 5 տարում: Ավելի ուշ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Դելիի այդ քայլն անպատասխան չթողնել:
Հիշեցնենք, որ S-400 համակարգերի ձեռքբերման առնչությամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներով է սպառնում նաև Թուրքիային:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց