ԱՄՆ-ը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից. Բոլթոն
Միացյալ Նահանգները կողմ է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալուն, քանի որ այդպես է պահանջել ժողովուրդը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:
«ԱՄՆ-ն նախընտրում է, որ Մեծ Բրիտանիան հետևի այն ընթացքին, որը պահանջել է ժողովուրդը, և հեռանա ԵՄ-ից: Սա ժողովրդավարության հաղթանակի դաս է յուրաքանչյուրի համար: Աշխարհի վրա Մեծ Բրիտանիայի՝ որպես ինքնուրույն պետության ազդեցության հեռանկարն առավել գունեղ տեսք ունի», - ասել է Բոլթոնը՝ ընդգծելով, որ Brexit-ը օգտակար կլինի ՆԱՏՕ-ի համար:
Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից պետք է դուրս գար մարտի 29-ին, սակայն Միացյալ Թագավորության պատգամավորները հավանության չեն արժանացրել վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած համաձայնագիրը: Այժմ ԵՄ-ն համաձայնել է հետաձգել Brexit-ը մինչը հոկտեմբերի 31-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց