Թրամփն ասել է, թե ում է ցանկանում տեսնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները «գերազանց» կարող է կատարել այդ երկրի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, եթե, իհարկե, Պահպանողական կուսակցությունը պաշտպանի հենց նրա թեկնածությունը: Այդ մասին Թրամփն ասել է The Sun-ին տված հարցազրույցում, հաղորդում է Газета-ն:
«Նա ինձ դուր է գալիս, նա ինձ միշտ է դուր եկել… Չգիտեմ՝ արդյոք նրան կընտրեն, թե ոչ, բայց ես համարում եմ նրան շատ լավ մարդ և շատ տաղանդավոր անձնավորություն»,- նշել է Թրամփը:
Նա հավելել է, որ Ջոնսոնը միշտ դրական է արտահայտվել իր և Միացյալ Նահանգների հասցեին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կհեռանա պաշտոնից՝ Brexit-ի անիրագործման պատճառով: Երկրի վարչապետի պաշտոնին հավակնում է արդեն 12 թեկնածու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց