Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Huawei-ը սերտորեն կապված է Չինաստանի կառավարության հետ
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Huawei ընկերությունը սերտորեն կապված է Չինաստանի կառավարության հետ: Այդ մասին նա հայտարարել է Սինգապուրում կայացած Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերով Shangri-La Dialogue միջազգային խորհրդաժողովի ընթացքում:
«Բացի այն, որ Huawei-ը սերտորեն կապված է Չինաստանի կառավարության հետ, այդ երկրում նաև բիզնեսը փոխկապակցված է ռազմական ոլորտի հետ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Շանահանը՝ հավելելով, որ Վաշինգտոնը «տնտեսական անվտանգությունը համարում է ազգային անվտանգության անբաժանելի մաս:
Սպիտակ տան վարչակազմի կողմից Huawei ընկերությանն առնչվող հայտարարությունները Պեկինում համարում են «ԱՄՆ-ի քաղաքացիներին մոլորության մեջ գցելու փորձ»: Չինաստանի իշխանությունները կարծում են, որ «ԱՄՆ քաղաքացիները մեծ կասկածանքով են վերաբերվում երկրի իշխանությունների գործողություններին, որոնք առևտրային և տեխնոլոգիական պատերազմ են սկսել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց