Ամստերդամի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Դալուզյանին
Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմկե Հալսեմանի գլխավորությամբ, քիչ առաջ այցելել է հոսպիտալ, որտեղ տեղափոխվել է Մել Դալուզյանը։ Ինչպես գրել են նախկին ծանրամարտիկի ընկերները, Ամստերդամի քաղաքապետը երախտագիտություն հայտնել Մելին։ Կին քաղաքապետը նրան ծաղիկներ է տարել։

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,-ընկերների փոխանցմամբ, մասնավորապես ասել է քաղաքապետը։
Նրանք տեղեկացնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն։ Մելի վիճակը գնահատվում է կայուն։
Հիշեցնենք, որ նախկին մարզիկը գետին է տապալել խանութի աշխատակցի վրա հարձակված գողերին, ինչի հետևանքով ստացել է դանակի հարվածներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց