Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Ինչի՞ համար է Էրդողանին պետք ռուսական С-400-ը

С-400-ի ձեռքբերման հետ կապված ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ներկայացված վերջնագիրը Անկարային քիչ ժամանակ է թողնում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ընտրության համար: Կամ Անկարան հրաժարվում է ռուսների հետ գործարքից կամ ԱՄՆ-ի պատժիչ գործողությունները հունիսից կսկսվեն, հաղորդում է Forbes-ը:


Հաշվի առնելով, թե ինչ է դա նշանակում Թուրքիայի տնտեսության եւ պաշտպանունակության համար, նախագահ Էրդողանի համառությունը կարող է անհասկանալի թվալ:

Թուրքերը կզրկվեն F-35 կործանիչների ծրագրին մասնակցելուց եւ ի վերջո, Արեւմտյան դաշինքի հետ ինտեգրվելու բոլոր արտոնություններից, ենթակառուցվածքներում ներդրումներից, պարտքի սպասարկման երաշխիքներից եւ այլն:

Վերջնարդյունքում թուրքական բանկերը կարող են բախվել Swift համակարգից հեռացվելու հետ: Սաստկացող ճնշման սպառնալիքը կարող է հանգեցնել տնտեսության դեֆլյացիային եւ փոխարժեքի կտրուկ արժեզրկմանը:

1970-ականների մութ դարաշրջանը՝ Կիպրոս ներխուժումից հետո, կարող է կրկնվել՝ անջատումներ, դեֆիցիտ, խռովություն, բունկերային տնտեսություն:

Անկարայի ինչի՞ն է պետք նման աղետների հետ խաղ անել: Ինչի՞ համար է պետք նախեւառաջ С-400-ի ձեռքբերման մասին համաձայնագիր կնքել: Դուք պետք է շատ մոտիվացված լինեք նման քայլի գնալու համար՝ անկախ բոլոր ռիսկերից: Ի՞նչն է մոտիվացնում Էրդողանին: Նա ամուր պահում է երկիրն իր ձեռքում: Ինչի՞ համար են նրան պետք ռուսական զենիթահրթիռային համակարգերը:

Պատասխան. քանի որ նրա սեփական բանակը դեռ մտահոգում է իրեն: Հատկապես արեւմտյան զենքի, ուսուցման եւ գաղափարական մշակման հետ կապված զինվորականները, ինչը նրանց դարձնում է անկախ ինստիտուտ:

Նա չի կարող մոռանալ ՌՕՈՒ ինքնաթիռների մասին, որոնք ռմբակոծում էին մայրաքաղաքը եւ մարտահրավեր նետում նրա քաղաքացիական օդանավի վրա 2016-ի պետական հեղաշրջման փորձի ժամանակ:

ՌՕՈՒ սպաները պետք է շատ գրագետ լինեն: Նրանք, որպես կանոն, պատկանում են կիրթ, ավելի խորհրդային դասին: Նրանք հաճախ են արտասահմանում տարիներ անցկացնում՝ կատարելագործելով տեխնիկական հմտությունները: Կարճ ասած, նրանք չեն համապատասխանում Էրդողանի ճաշակին: Նա իրավունք ունի նրանցից ավելի շատ վախենալ, քան նրանց ցամաքային եւ ծովային գործընկերներից:

Խռովարար ռազմաօդային ուժերը բոլորովին այլ սպառնալիք են ներկայացնում: Դուք կարող եք տիրապետել ԶԼՄ-ին, բայց նրանք տիրապետում են երկնքին, դուք չեք կարող ինքնաթիռները թաքցնել հանրությունից:

Նրանք կարող են վախեցնել, փոխել հոգեբանական հավասարակշռությունը, թռչելով անցնել իրենց կողմնակիցների գլխավերեւով եւ գտնել ձեզ: Ամենակարեւորը՝ դուք չեք կարող խոցել դրանք:

Ռադարը եւ ՆԱՏՕ-ի հրթիռները ծրագրավորված են այնպես, որպեսզի նշանառության տակ չառնեն սեփական ինքնաթիռներին: Արդյունքում, եթե հեղաշրջման եւս մեկ փորձ ձեռնարկվի, Էրդողանին հավատարիմ ուժերը չեն կարողանա պաշտպանվել ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից: Իսկ ռուսական С-400 ինքնաթիռները կկարողանան:

Ահա թե ինչու Էրդողանն այդպես ցանկանում է գնել հրթիռային համակարգերը: Բավարար շարժառիթ երկիրը պատժամիջոցների եւ տնտեական աղետի տանելու համար:

Անկասկած, որպես նեոօսմանիստ, նա կարծում է, որ կարող է ընդունել ռազմավարական չեզոքություն, ինչպես Առաջին Աշխարհամարտից առաջ եւ հետո դա արել են թուրքերը: Նրա շրջապատից ոմանք հավաստիացնում են, որ Արեւմուտքը չի կարող իրեն թույլ տալ կորցնել Թուրքիան, դրա համար Էրդողանը կարող է մարտահրավեր նետել Արեւմուտքին: Սա վտանգավոր երեւակայություն է: Ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Եվրոպան չեն կարող արմատական, ոչ կայուն կամ թշնամական պետության ընդունել իրենց շարքերում՝ փակելով Միջերկրական ծովի արեւմտյան ափերը, ինչպես ժամանակին արել են օսմանները:

Էրդողանը կարող է փորձել ժամանակավորապես հրաժարական տալ, բայց ի վերջո ստիպված է լինելու ընտրել մեկ կամ մյուս կողմը այնպես, ինչպես դա արեց Յանուկովիչն Ուկրաինայում։ Յանուկովիչն ընտրեց Մոսկվան, ինչը հանգեցրեց անկարգությունների Մայդանում եւ նրա արտաքսմանը։ Էրդողանը առայժմ ընտրություն չի կատարել։ Նա կարող է վերջնարդյունքում ընտրել Մոսկվան, չնայած հսկայական արեւմտյան ճնշմանը։ Արդեն դրա ակնարկները կան։ Նա բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ համատեղ Ս-500 համակարգեր ստեղծելու մասին։ Նա մի քանի անգամ հրապարակավ հանդես է եկել այն բանի դեմ, որպեսզի Թուրքիան միանա Իրանի դեմ նոր պատժամիջոցներին։ Նա ռուսական ատոմակայաններ է կառուցում երկրում։ Նա ստորագրել է գործարք՝ Թուրքիան դարձնելով Վենեսուելայի հում ոսկու գլխավոր գնորդը։ Նա տնտեսությունը պատրաստում է միջազգային բանկային համակարգից դուրս կյանքի։


Ահա թե որտեղից է փչում քամին։ Եվ եթե նա մտածում է, որ, ինչպես իրեն է թվում, երկիրը կարող է գոյություն ունենալ այդ համակարգից դուրս, նա պետք է մեկ անգամ եւս նայի մյուս երկրներին՝ Սիրիա, Վենեսուելա, Իրան։ Էրդողանը կարող է հուսալ, որ իր նորաթուխ դաշնակիցը Կրեմլում կօգնի աջակցել իրեն, բայց պատմականորեն Մոսկվան երբեք որեւէ սենտիմենտալ խթաններ չի ունեցել Թուրքիայի հանդեպ։ Մտածեք իրական քաղաքականության մասին. Կրեմլը ճիշտ նույն կերպ վերջնականապես կհաղթի, եթե Թուրքիան քայքայվի. այլեւս չի լինի ՆԱՏՕ արեւելյան թեւը, չի լինի խոչընդոտ Ռուսաստանի եւ Միջերկրածովի միջեւ, չի լինի արեւմտամետ ռազմավարական կառույց Հունաստանից մինչեւ Հնդկաստան։ Չի լինի Անկարայի կողմից ֆինանսավորվող դիմակայություն Ասադին Իդլիբում։


Թուրքիան կարող է հեշտությամբ վերածվել Վենեսուելայի կամ անգամ Սիրիայի։ Կամ, լավագույն դեպքում, եւս մեկ Իրանի՝ կեղծ դեմոկրատական գործընթացներով ու մշտական կառավարող էլիտայով, որը կապահովի գոնե մի փոքր կայունություն։


Ելնելով նրանից, թե ինչպես տնտեսությունը կշարժվի դեպի ստվեր, այն կկենտրոնանա օլիգարխների ձեռքում, որոնք կմիանան այլընտրանքային գլոբալ ֆինանսական համակարգին՝ հսկայական ծածուկ ֆոնդեր, որոնք խուսանավում են հարկային ապաստանների միջեւ, ազատ նավահանգիստներ, օֆշորային բանկեր, չկայացած պետություններ եւ նման բաներ։ Ահա թե ինչու, ի վերջո, Էրդողանը, հավանաբար, չի առարկել, որպեսզի Թուրքիան հետեւի Իրանի դեմ պատժամիջոցներին։ Բնակչության մնացած մասը կարող է կորցնել առեւտրի առավելություննեը հարեւանի հետ, բայց քաղաքական էլիտաները սովորաբար գտնում են ստվերում շահույթ ստանալու ձեւերը։


Քանի որ վտարյալ երկրների տնտեսությունը ձեւավորվում է լոյալ օլիգարխների բուրգերի խմբերում, նրանց համար, ովքեր գտնվում են հովանավորյալ դելտաների սահմաններից դուրս, ավելի է դժվարանում գոյատեւելը։ Նրանք միանում են կամ հեռանում մեծ քանակությամբ։ Այսպիսով, իշխանության կառույցը կոնսոլիդացվում է։ Նման մոտեցումը ներկայում ներկայացնում է լիակատար ճանաչելի համակարգ։ Դա սկսվել է պուտինյան Ռուսաստանում եւ հիմա լայնորեն տարածվում է։ Քանի որ այդ երկրները պետք է օգտագործեն սեւ փողերի նույն այլընտրանքային գլոբալ ցանցը, նրանք կամա-ակամա հայտնվում են միմյանց գրկում, որքան էլ որ քաղաքականապես հրապուրիչ չլինեն։ Ըստ էության, Կրեմլը կառուցում է նոր տնտեսական դաշինք, որպեսզի մրցակցի Արեւմուտքի հետ, եւ Թուրքիան պատրաստվում է դառնալ դրա անդամը։