Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է արաբական մի շարք պետությունների անհիմն պահանջները
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել եւ մերժել է արաբական մի շարք պետությունների չհիմնավորված պահանջները։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ասել է, որ Իրանը համոզված է, որ նման թշնամական հայտարարությունները չեն արտացոլում բոլոր մասնակիցների տեսակետները, որոնք մասնակցել են նիստին, տեղեկացնում է Mehr-ը։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել արաբական եւ մուսուլմանական մի շարք պետությունների հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որով կոչ է արվել միջազգային հանրությանը «դիմակայել Իրանի հանցավոր գործողություններին»։
Ըստ Մուսավիի՝ պաղեստինյան ժողովրդի իրավունքների պաշտպանության համար Կուդսի միջազգային օրվա հնարավորությունն օգտագործելու փոխարեն գագաթաժողովը, որը կազմակերպել է Սաուդյան Արաբիան, հետեւել է տարաձայնությունների ստեղծման սխալ ռազմավարությանը տարածաշրջանային եւ մուսուլմանական երկրների միջեւ, ինչն էլ ցանկանում է իսրայելական ռեժիմը։
«Մենք Իրանի դեմ հարեւան եւ արաբական երկրներին միավորելու Սաուդյան Արաբիայի փորձը դիտարկում ենք որպես անօգուտ գործընթացի շարունակություն, որը Միացյալ Նահանգները եւ սիոնիստական ռեժիմը նախաձեռնել են իսլամական հանրապետության դեմ»,- ընդգծել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց