Թուրքմենստանի նախագահը Մեդվեդևին զբոսանքի է տարել իր «Վոլգա»-ով և շան ձագ նվիրել
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր ԳԱԶ-21 «Վոլգա» մեքենայով անձամբ է գնացել Աշխաբադ ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետևից՝ հյուրանոց, ինչից հետո բարձրաստիճան պաշտոնյաները մեքենայով զբոսնել են մայրաքաղաքով:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, զբոսանքը կարճատև է եղել: Այնուհետև Բերդիմուհամեդովն ու Մեդվեդևը գնացել են նախագահական նստավայր, որտեղ աշխատանքային նախաճաշ են ունեցել:
tass.ru-ն հավելում է, որ Թուրքմենստանի նախագահը բարձրաստիճան հյուրին ալաբայ ցեղատեսակի շան ձագ է նվիրել:
Հատկանշական է, որ կենդանին մոտեցել է Մեդվեդևին ու պառկել վարչապետի ոտքերի մոտ:
«Արդեն նոր տեր է գտել ու նրան ճանաչում է»,-անմիջապես նկատել է Բերդիմուհամեդովը:
Հավելենք, որ Մեդվեդևը Թուրքմենստան է ժամանել մայիսի 30-ին՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց