Սաուդյան Արաբիան պատերազմ չի ուզում Իրանի հետ. թագավորության ԱԳ նախարար
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը BBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատերազմ չի ուզում Իրանի հետ, սակայն չի հանդուրժի, իր կարծիքով, իրանական թշնամական ակտիվությունը Միջին Արևելքում:
«Սա շատ նուրբ պահ է մեր տարածաշրջանի պատմության մեջ: Մենք արդեն ասել ենք, որ պատերազմ չենք ուզում: Պատերազմը կվնասի բոլորին տարածաշրջանում, և մենք ցանկանում ենք ամեն գնով խուսափել դրանից»,- ասել է սաուդացի պաշտոնյան:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը երկու արտահերթ գագաթնաժողով է անցկացնելու Պարսից ծոցի երկրների և Արաբական լիգայի երկրների ղեկավարների հետ Մեքքայում՝ քննարկելու աճող տարածաշրջանային լարվածութունը:
Իրանը հերքել է, որ ինքն է կանգնած Արաբական Միացյալ Էմիրությունների ափերին լցանավերի, Սաուդյան Արաբիայի նավթամուղ կայանների և Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «Կանաչ գոտու» նկատմամբ իրականացված հարձակումների հետևում, որում նրան մեղադրում է Սաուդյան Արաբիան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց