Վրաստանի դատախազությունը կշարունակի պահանջել Սաակաշվիլիի արտահանձնումը
Սաակաշվիլիի նկատմամբ քաղաքացիության վերականգնման կամ կորստի հարցը ոչ մի առնչություն չունի իրավական հետապնդման կամ արտահանձնման գործընթացների հետ եւ ոչ մի ազդեցություն չի ունենա ընթացիկ գործընթացի վրա: Այս մասին հայտնել է դատախազ Կոկա Կացիտաձեն, հաղորդում է «Վրաստան- On-line»-ը:
Կոկա Կացիտաձեն նշել է, որ Վրաստանի դատախազությունը սկսել է Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնման գործընթացները եւ այդ իրավական գործընթացները չեն դադարել:
«Ինչ վերաբերում է քաղաքացիության հարցին, ապա քաղաքացիության վերականգնման կամ կորստի հարցը ոչ մի առնչություն չունի իրավական հետապնդման կամ արտահանձնման գործընթացների հետ եւ ոչ մի ազդեցություն չի ունենա ընթացիկ գործընթացի վրա:
Դատարանի կողմից մեղադրվող Միխայիլ Սաակաշվիլին ստիպված կլինի կանգնել Վրաստանի արդարադատության առաջ եւ պատասխան տալ կատարված հանցագործության համար:
Մայիսի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սաակաշվիլիին վերադարձրել էր Ուկրաինայի քաղաքացիությունը: Վրաստանի նախկին նախագահը եւ Օդեսայի մարզի նախկին ղեկավարը Կիեւ է ժամանել մայիսի 29-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց