ԱՄՆ-ում ծնվել է աշխարհի ամենափոքր երեխան
ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի Sharp Mary Birch հիվանդանոցում 2018 թվականի դեկտեմբերին վաղաժամ ծնված աղջիկը 250 գրամից պակաս է կշռել, ծնվելու պահին նա մեծ խնձորի չափ է եղել: Այդ մասին հայտնել է ամերիկյան հիվանդանոցի մամլո ծառայությունը, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան ծնվել է հղիության 23-րդ շաբաթում, այսինքն`ժամկետից երեք ամիս շուտ: Աղջիկը երկու անգամ ավելի փոքր է եղել, քան մյուս 6 ամսականում ծնվածները:
Նշվում է, որ աղջիկն այս պահին աշխարհում ծնված ամենափոքր երեխան է:
Բժիշկները նրան Սայբի են կոչում, դա փոքրիկի մականունն է, նրա և մոր իրական անունը չի հրապարակում ընտանիքի խնդրանքով:
Երեխայի մայրը հղիության ընթացքում լուրջ բարդություններ է ունեցել, փոքրիկը քաշ չի հավաքել, ինչը վտանգավոր է եղել նաև մոր առողջության համար, ուստի բժիշկները որոշել են վաղաժամ ծննդաբերություն իրականացնել:
Փոքրիկը հիվանդանոցում է արդեն հինգ ամիս, նա լիարժեք առողջ է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց