Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Աշխարհ

ԱՄՆ-ը քննարկում է F-35-ի համար թուրք օդաչուների ուսուցման դադարեցման հնարավորությունը

ԱՄՆ-ը լրջորեն դիտարկում է F-35 ժամանակակից կործանիչների համար թուրք օդաչուների ուսուցումը դադարեցնելու հարցը, քանի որ Անկարան չի հրաժարվել ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման գաղափարից, չնայած Վաշինգտոնի առարկություններին, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

ՆԱՏՕ երկու դաշնակիցներն արդեն մի քանի ամիս վիճում են Թուրքիայի կողմից ռուսական զենիթային հրթիռային Ս-400 համալիրների ձեռքբերման շուրջ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, անհամատեղելի են արեւմտյան դաշինքի պաշտպանական համակարգի հետ եւ սպառնալիք են ներկայացնում ամերիկյան F-35 կործանիչների համար, որոնք Թուրքիան նույնպես ծրագրում է գնել։


Երկու աղբյուր, որոնք ծանոթ են Թուրքիայի դերին F-35-ների արտադրության եւ մատակարարումների ծրագրին եւ չեն ցանկացել նշել անունները, հայտարարել են, որ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել։

РЕКЛАМА

inRead invented by Teads
Հարցի շուրջ բանավեճերը կապված են ի հայտ եկած այն նշանների հետ, թե Թուրքիան, այնուամենայնիվ, մտադիր է գնել Ս-400 համալիրներ։ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մայիսի 22-ին ասել էր, որ թուրք զինծառայողները պատրաստություն են անցնում Ռուսաստանում՝ Ս-400-ների շահագործման նպատակով։ Նրա խոսքով՝ ռուսական անձնակազմը կարող է գալ Թուրքիա։

Թուրք օդաչուները պատրաստություն են անցնում նաեւ ԱՄՆ ՌՕՈւ Լյուք կայանում (Արիզոնա)։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք նրանց ուսուցման դադարեցումը կնշանակի, որ նրանք պետք է հեռանան երկրից, թե՞ նրանց թույլ կտան մնալ կայանում, մինչեւ որ վերջնական որոշում կկայացվի F-35 ծրագրի վերաբերյալ Թուրքիայի ապագայի մասին։

ԱՄՆ-ը հստակ հայտարարել է, որ Թուրքիան չի կարող միաժամանակ ունենալ Ս-400 համակարգեր եւ լինել F-35 ծրագրի մաս։ F-35 կործանիչները արտադրվում են Lockheed Martin ընկերության կողմից։

Փորձագետների կարծիքով, եթե Թուրքիան հանվի ծրագրից, դա կդառնա ամենալուրջ տարաձայնություններից մեկը երկու երկրների միջեւ նորագույն պատմության մեջ։

«Վաշինգտոնը հասկացնում է, որ թեեւ չէր ցանկանա խզել ռազմական կապերը Թուրքիայի հետ, բայց պատրաստ է գնալ դրան, եթե Անկարան չփոխի իր դիրքորոշումը Ս-400-ների հարցում»,- ասում է Մերձավորարեւելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտում թուրքական ծրագրի տնօրեն Սոներ Չաղափթայը։

Պենտագոնը եւ Պետդեպարտամենտը հրաժարվել են մեկնաբանել որեւէ բանավեճ օդաչուների վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Մայք Էնդրյուսը նշել է, որ Անկարայի հետ քննարկվում է Patriot հակահրթիռային համակարգերի հնարավոր գնման հարցը։

Նա ասել է, որ Raytheon ընկերության Patriot համակարգերը «հուսալի, ՆԱՏՕ համակարգերի հետ համատեղելի այլընտրանք են, բավարարում են Թուրքիայի ազգային պաշտպանության պահանջները»։

Ավելի վաղ Թուրքիան ասել էր, որ Ս-400 համակարգերը կմատակարարվեն հունիսին, բայց երկուշաբթի Աքարը թուրքական Haberturk հեռուստաընկերության հարցազրույցում ասել էր, որ մատակարարումները կարող են հետաձգվել։ Ընդ որում՝ նա ավելացրել է, որ դրանց գնման հարցը լուծված է։

«Գուցե դրանք չստանանք հունիսին, բայց դրանք տեղ կհասնեն առաջիկա ամիսներին։ Գործընթացն սկսված է»,- ասել է նա։

Առարկելով ռուսական համակարգերի նախատեսվող գնմանը՝ ԱՄՆ-ը մարտի վերջին դադարեցրեց Թուրքիային սարքավորումներ մատակարարել, որոնք կապված են F-35-ի հետ։ Թուրքիան միաժամանակ թե՛ կործանիչներ է գնում, թե՛ դրանց արտադրության գծով ծրագրի գործընկերն է։ Սա առաջին կոնկրետ քայլն էր, որը, վերջնարդյունքում, կարող է հանգեցնել Թուրքիային F-35 ծրագրից վերջնականապես հանելուն։