Լարիսա Գուզեեւան Առաջին ալիքի ոճաբանի հետ դաժանաբար է վարվել․ երկրպագուները շոկի մեջ են (լուսանկար)
60-ամյա Լարիսա Գուզեեւան, ով հայտնի է իր հանդուգն բնավորությամբ, կրկին սկանդալի կիզակետում է։ Ռուսական Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» շոուի հաղորդավարը լուսանկար է հրապարակել, ինչի պատճառով էլ նրան մեղադրել են աշխատակազմի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի համար։
Լուսանկարում երեւում է, թե ինչպես է դերասանուհին բռնել ինչ-որ աղջկա մազերից, որն այդ պահին կռացած ուղղում էր տաբատը։ Հրապարակմանը կից գրառման մեջ Լարիսան աշխատակցուհուն գովել է եւ խոստովանել, որ վաղուց էր ցանկանում նրա հետ աշխատել։

«Իմ հիանալի Նատաշան ոճաբան է։ Պաշտում եմ եւ համարյա մեկ տարի սպասել եմ համագործակցության համաձայնության։ Նկարահանումներից առաջ սովորական առավոտ։ Մի հարցրեք, թե ինչ ապրանքանիշի են հողաթափերս, չեմ ասելու», - աստղը գրել է Instagram-ում։
Չնայած լավ մեկնաբանության, Գուզեեւայի հրապարակումը քննադատությունների առիթ է հանդիսացել։ Շատ հետեւորդներ հաղորդավարուհուն մեղադրել են մարդկանց հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի մեջ․ «Հիանալի Նատաշան՝ ոճաբանը, ձեր ստրկուհի՞ն է։ Ինչու՞ եք նրա հետ նման կերպ վարվում», «Ինչ դաժանությամբ է նրա մազերց բռնել։ Հեռացրեք լուսանկարը։ Նա ասես ստրկուհի լինի ձեր ոտքերի մոտ»։
Գուզեեւան չի թաքցնում, որ հանդուգն բնավորություն ունի։ Հաղորդավարուհին առանց ամաչելու անհարմար հացեր է հղում, ասում է այն, ինչ մտածում է։ Լարիսան նաեւ շատ կոպիտ է լինում «Արի ամուսնանանք» հաղորդման ժամանակ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց