Սաակաշվիլին խոստացել է աջակցել Զելենսկուն
Օդեսայի շրջանի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կաջակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը վերադարձրել էր իր ուկրաինական քաղաքացիությունը:
«Հպարտանում եմ Ուկրաինայով: Հույս ունեմ, որ չենք կորցրել հնարավորությունը, որը մեզ տվել են ընտրությունների արդյունքները… Մենք պետք է կենտրոնանանք Ուկրաինայի ապագայի եւ հաջողության վրա, քայլեր ձեռնարկենք բարեփոխումներ սկսելու համար: Կա երիտասարդ տաղանդավոր նախագահ երիտասարդ թիմով, մենք բոլորս պետք է աջակցենք նրան»,- «ՆԱՇ» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ ինքը քաղաքական ամբիցիաներ չունի, իսկ «վրեժն իր ոճի մեջ չէ»:
Սաակաշվիլին նաեւ հայտնել է, որ մտադիր է վերադառնալ Վրաստան, սակայն այժմ դա նրան թույլ չի տալիս «ռուսամետ ռեժիմը»:
«Զելենսկու վերաբերմունքը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք նոր քաղաքական գործիչների եւ այլ մտածելակերպի հետ: Ես աջակցում եմ նրանց եւ կարծում եմ, որ նրանք հաջողակ կլինեն»,- հավելել է Սաակաշվիլին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց