ՌԴ-ում չինացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, կան զոհեր, վիրավորներ
Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասի Ուսուրիյսկ քաղաքում չինացի զբոսաշրջիկներով լի ավտոբուս է շրջվել, գրում է РИА Новости-ն՝ տեղի արտակարգ ծառայություններին հղումով:
Ավտոճանապարհային վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 19-ը վնասվածքներ ու կոտրվածքներ են ստացել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, փրկարարներ և շտապօգնության աշխատակիցներ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից 6-ի վիճակը ծանր է գնահատվում:
Ավտոբուսում ընդհանուր առմամբ 48 մարդ է գտնվել: Վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության կտրուկ վատթարացումն է: Հայտնի է, որ նա Ռուսաստանի քաղաքացի է և երկար տարիների փորձ ունի, իսկ ճանապարհ ընկնելուց առաջ անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց