100-ամյա կինը քաղաքային խորհրդի պատգամավոր է ընտրվել
Գերմանիայի Կիրխգայմբոլանդեն քաղաքում 100-ամյա կինը դարձել է տեղական խորհրդի պատգամավոր: Այս մասին հայտնում է RP Online-ը:
Առաջիկայում Լիզել Հայզը կգլխավորի «Մենք Կիբոյի համար» խմբակցությունը տեղական խորհրդում: Իր նախընտրական ծրագրում կինը նշել է, որ քաղաքի լողավազանը 8 տարի փակված մնալուց հետո կվերաբացվի:
Վերջին ամիսների ընթացքում Լիզելը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր: Կուսակցական ցուցակում նա 20-րդն է եղել, բայց կարողացել է իր մրցակիցներից շատ ձայներ հավաքել:
Չնայած իր տարիքին՝ կինը հոգեպես և ֆիզիկապես շատ լավ վիճակում է, և ամեն շաբաթ այցելում է եկեղեցի՝ պատարագի:
Լիզել Հայզը նշել է, որ երբ անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական հարցերում ներդրում ունենալ, ապա այդ ժամանակ տարիքը չի կարող խանգարել: Նա նաև կողմակից է Էմանուել Մակրոնի այն գաղափարին, որ եվրոպական երկրները պետք է միասնական լինեն:
«Իսկ Brexit պաշտոնյաներին թող ուղարկեն Լուսին»,- ասել է 100-ամյա կինը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց