Թուրքիան զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը
Թուրքիան մեծացնում է սպառազինման մատակարարումները սիրիական ընդդիմադիր ուժերին, որոնք պայքարում են նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի դեմ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, թուրքական իշխանություններն այս որոշումը կայացրել են Իդլիբում ապստամբների դեմ գրոհները դադարեցնելու հարցում Ռուսաստանին համոզելու մի քանի անհաջող փորձից հետո:
Ինչպես պարզաբանել են գործակալության աղբյուրները, այս տարածաշրջանում հակամարտության սրմամբ պայմանավորված՝ մեծանում է փախստականների հոսքը Թուրքիա: Անցյալ տարվա սեպետեմբերին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին ապառազմականացված գոտի ստեղծել Իդլիբի շրջանում:
Նշվում է, որ Անկարան արդեն տասնյակ զրահամեքենա, «Գրադ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային կառավարվող հրթիռներ և հակատանկային հրթիռային համակարգեր է մատակարարել Սիրիա:
Թուրքական տեխնիկայի շնորհիվ ընդդիմությունը կրկին կարող է գրավել Քաֆր-Նաբուդա բնակավայրը, որն ազատագրել էր կառավարական բանակը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց