«Մենք գաղտնի զենք կգործածենք». Իրանը սպառնացել է «ծովի հատակն ուղարկել» ամերիկյան նավերը
Իրանի ռազմածովային ուժերն այնպիսի զենք ունեն, որը թույլ կտա նրանց ամերիկյան նավերի «սխալ գործողությունների» դեպքում դրանք Պարսից ծոցի հատակն ուղարկել: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Al Mayadeen հեռուստաալիքին հղումով, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Մորթեզա Կորբանին:
«Մենք պատերազմի դեպքում ԱՄՆ-ի դեմ գաղտնի զենք կգործածենք՝ նրանց ավիակիրներից 2-ը ինքնաթիռների ու անձնակազմի հետ ծովի հատակն ուղարկելոով»,- ասել է Կուրբանին:
Խորհրդականի խոսքով՝ ամերիկացիները պետք է իմանան՝ ինչ է նրանց սպասվում ռազմական սցենարի դեպքում: «Իրանցիներն ԱՄՆ-ի կողմից ցանկացած սարդանքին կպատասխանեն ամբողջ հզորությամբ»,- ընդգծել է նա:
ԱՄՆ-ի ու Իրանի միջև քաղաքական առճակատումները Պարսից ծոցում իրավիճակի կտրուկ սրման է հանգեցրել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշել է այնտեղ Թեհրանի իշխանություններին ազդանշան հղելու նպատակով Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ ռազմածովային ուժերի հարվածային խումբ ուղարկել:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այդ խմբին կմիանա Patriot զենիթահրթիռային համակարգի մարտկոցը և USS Arlington ռազմատրանսպորտային նավը:
Մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ լարվածության էսքկալացիայի առնչությամբ Մերձավոր Արևելքում 1500-անոց զորք տեղակայելու մասին, ինչին ի պատասխան Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտնել էր, որ այդ քայլը կսպառնա գլոբալ խաղաղությանն ու կայունությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց