ՆԱՏՕ-ն աջակցում է ԵՄ-ին Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ
ՆԱՏՕ-ն աջակցում է ԵՄ-ին Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ կիբերտարածքում սպառնալիքներին հակազդելու ոլորտում: Քվեարկության նախաշեմին միության փորձագետները քննարկել են Եվրամիության ներկայացուցիչների հետ պաշտպանության համապատասխան միջոցները, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:
«ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը մի քանի շաբաթ առաջ հանդիպել է ԵՄ-ի մասնագետների հետ քննարկելու կիբերհանցագործություններին եւ ապատեղեկատվությանը հակազդելու հստակ միջոցները Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին»,-ասել է նա: Վերջինիս խոսքով՝ միությունը հետաքրքրված է կիբերհարձակումներից արդյունավետ պաշտպանություն ապահովելու մեջ: ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն իրական ժամանակի ռեժիմում փոխանակում են տեղեկատվությունը վնասակար ծրագրերի եւ կիբերհանցագործությունների մասին, նշել է գլխավոր քարտուղարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ Սթոլթենբերգը պնդել է, որ Ռուսաստանը «միտումնավոր կերպով միջամտում է դեմոկրատիաների կյանքին՝ տարածելով կեղծ տեղեկատվություն եւ իրագործելով կիբերհարձակումներ: Նա, նախեւառաջ, տեղի է ունենում ընտրությունների ժամանակ»:
Արեւմուտքը բազմիցս մեղադրել է ՌԴ-ին կիբերհարձակումներում մասնակցելու մեջ: Ռուսական կողմն իր հերթին հերքել է այդօրինակ պնդումները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց