Սիրիական բանակը ոչնչացրել է գրոհայինների հրթիռային համակարգերը
Սիրիական բանակը հրետանակային կրակով պատասխանել է ահաբեկիչների գնդակոծությանը՝ ոչնչացնելով նրանց հրթիռային սարքավորումները Համա նահանգի հյուսիսային շրջանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:
Ինչպես գործակալության աղբյուրը տեղեկացրել է մարտերն այժմ տեղային բնույթ են կրում: Գրոհայիններն ամեն օր կրակ են բացում Սկալբիա քաղաքի և դրա շրջակայքի ուղղությամբ: Նշվում է, որ անընդհատ խաղաղ բնակիչներ են զոհվում այդ կրակահերթերի հետևանքով:
Գրոհայիններն ուժերը կենտրոնացնում են Քաֆր-Նաբուդա բնակավայրի շրջանում: Բանակն, իր հերթին, ամրապնդում է դիրքերը և պատրաստվում է նոր հնարավոր հարձակումներին:
Նշվում է, որ վերջին մի քանի օրում ահաբեկիչները ավելի քան երեք խոշորածավալ գրոհի փորձ են իրականացրել՝ ընդդեմ կառավարական զորքերի Համա նահանգում: Հարձակումների ժամանակ կիրառվել են տանկեր, զրահատեխնիկա և համազարկային կրակի հրթիռային համակարգեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց