Բերդիմուհամեդովը կարգադրել է Աշխաբադը «մաքրել» թիթեռներից
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուhամեդովը մայրաքաղաք Աշխաբադի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ իշխանություններին կարգադրել է համապատասխան քայլեր ձեռնարկել թիթեռների և այլ միջատների տարածման դեմ:
Ինչպես նշում է iz.ru-ն, Բերդիմուհամեդովն ասել է, որ թիթեռների և մյուս միջատների զանգվածային գրոհը պայմանավորված է խոնավության բարձր մակարդակով:
Նախագահը նշել է, որ իր նկատողությունը վերաբերում է նաև այն կազմակերպություններին, որոնք պետք է հետևեն միջատների քանակին ու քայլեր ձեռնարկեն դրանց պատճառած վնասի չափի կրճատման ուղղությամբ:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի օր տևած տեղատարափ անձրևների հետևանքով առավել շատացել են թիթեռները: Դրանց թվաքանակի ավելացում է նկատվել նաև Տաջիկստանում, Ուզբեկստանում և Ղազախստանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց