Մայիսին Հնդկաստանն ամբողջությամբ դադարեցրել է Իրանից հում նավթի ներմուծումը
Մայիսին Հնդկաստանն Իրանից հում նավթի ներմուծումն ամբողջությամբ դադարեցրել է Իրանից էներգակիրների մատակարարումների պատժամիջոցների ժամկետն իր համար երկարաձգելու ԱՄՆ մերժումից հետո, լրագրողներին հայտնել է Միացյալ Նահանգներում Հնդկաստանի դեսպան Հարշ Վարդհան Շրինգլան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դիվանագետի խոսքով՝ ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ իր երկիրը Իրանից նավթի ներմուծման ամսական ծավալը նվազեցրել էր մինչեւ 1 մլն տոննայի: «Դրանով ավարտվել է, մենք այլեւս Իրանից նավթ չենք գնում»,- ասել է Շրինգլան, որի խոսքը փոխանցել է PTI գործակալությունը: Նա նշել է, որ Նյու Դելիում հաշվի են առել ամերիկյան վարչակազմի մտահոգությունը՝ կապված մինչեւ ընթացիկ ամիս իրանական նավթի մատակարարումների հետ: Միաժամանակ, դիվանագետը նշել է, որ Իրանից նավթի ներմուծման դադարեցման որոշումը «Հնդկաստանի համար բարձր գին է ունեցել, քանի որ երկիրը բախվել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնելու անհրաժեշտությանը»:
Գործակալությունը նշում է, որ իրանական նավթը ապահովում էր հարավասիական այս երկրի էներգետիկ պահանջմունքի շուրջ 10 տոկոսը: Հնդկաստան «սեւ ոսկու» խոշոր մատակարարների թվում են Իրաքը եւ Սաուդյան Արաբիան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց