Հատուկ գործողությունների արդյունքում 50 երեխա ազատվել է մանկապիղծների ձեռքից
Interpol-ի կողմից տարվող հատուկ գործողությունների արդյունքում 50 երեխա ազատվել է մանկապիղծների ձեռքից: Ինչպես հայտնում է Korrespondent-ը՝ գործողույթուններն իրականացվել են Թաիլանդում, ԱՄՆ-ում ու Ավստրալիայում:
Հաղորդվում է, որ Blackwrist անվանումն ստացած գործողությունը մեկնարկել է դեռևս 2017 թվականին: Դրանից ավելի վաղ համացանցում 60 հազ բաժանորդ ունեցող հարթակ էր հայտնվել, որտեղ տեսանյութեր են տարածվել, որտեղ մանկապիղծները բռնի գործողություններ են իրականացնում մինչև 13 տարեկան տղա երեխաների հանդեպ:
Տեսանյութերում հանցագործները հնարավորինս թաքցրել են երեխաների ինքնությունը և վայրը՝ հատուկ միջոցներով: Հանցագործների հայտնաբերման և երեխաների ազատման գործողությունն այս անվանումն ստացել է հանցագործներից մեկի ապարանջանի պատճառով:
Ներկայում որոնողական աշխատանքները շարունակվում են:
Տեղեկություններ կան, որ դեռևս մոտ 100 մարդ գտնվում է հանցագործների վերահսկողության ներքո:
Ինչ վերաբերում է հանցագործներին՝ Թաիլանդում ձերբակալված կայքի վերահսկողներից Մոնթրի Սալանգամը դատապարտվել է 146 տարվա ազատազրկման՝ երեխաների հանդեպ բռնության և այդ փաստի թաքցման համար, ևս երկուսը դատապարտվել են 36 և 40 տարվա ազատազրկման:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց