Տիմոշենկոն անթույլատրելի է համարել Ռուսաստանի հետ բանակցելու հարցով հանրաքվեի անցկացումը
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատիվշչինա» կուսակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն կարծում է, որ Ուկրաինան պետք է ուժեղ բանակ ունենա և խստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այլ ոչ թե հանրաքվե անցկացնի Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ:
«Հանրաքվեն հիանալի գաղափար է, բայց այս պատերազմում խաղաղության հասնելու համար: Հանրաքվեի միջոցով հնարավոր չէ հասկանալ իրավիճակի լրջությունը և որոշում կայացնել: Հանրաքվեն անթույլատրելի է»,- RT-ի փոխանցմամբ՝ ասել է Տիմոշենկոն:
Նա շեշտել է, որ Դոնբասի հարցի շուրջ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ նշելով, որ նախորդ իշխանությունը 5 տարի անարդյունք բանակցություններ է վարել:
«Այսօր մենք չենք պետք է խոսենք հանրաքվեների մասին, դրանք անհնար են, պետք է համախմբենք ջանքերը և միջազգային հանրության աջակցությամբ Ռուսաստանին, իրոք, բանակցային դաշտ բերենք՝ խնդիրը խաղաղ կարգավորելու նպատակով»,- նշել է Ուկրաինայի նախկին վարչապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանն հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին մտադիր է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու հարցով հանրաքվե անցկացնել: Նա նշել էր, որ հանրաքվեի նպատակը Դոնբասի հակամարտության լուծումն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց