ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կփոխանցեն գերիների վերաբերյալ իրենց առաջարկները. ՌԴ ԱԳՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կփոխանցեն գերիների վերաբերյալ առաջարկները: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունից՝ պատասխանելով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների փոխանակման, այդպիսով հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի ստեղծման և այդ գաղափարը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում կիրառելու» վերաբերյալ հայտարարության մասին հարցին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հարցով նախապատրաստել են համապատասխան առաջարկներ, որոնք նրանք մտադիր են ընթացիկ տարվա մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում փոխանցել կողմերին»,-հայտնել են ԱԳՆ-ից:
ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի հարցն է քննարկվել:
«Այս նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ գերիների փոխանակման վերաբերյալ: Բաքուն և Երևանը, բացառապես ելնելով նման հարցերի մարդասիրական բնույթից, պայմանավորվել են ապագայում առաջնորդվել այդ մոտեցմամբ: Ենթադրում ենք, որ այս պայմանավորվածությունը պահպանում է իր արդիականությունը: Գերիների փոխանակման հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են»,-հայտնել են ԱԳՆ-ից:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև մանրամասնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջերս կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հիմքով քայլեր ձեռնարկել գերիների մոտ հարազատներին թողնելու ուղղությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց