Մոսկվայում հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերը հրաժարվել են ժառանգությունից
Նախորդ տարվա ամռանը մոսկովյան բնակարաններից մեկում 57-ամյա հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին, դաժանաբար սպանած երեք քույրերը` Կրիստինա, Անգելինա, Մարիա Խաչատուրյանները, հրաժարվել են հոր ժառանգությունից:
Ինչպես հայտնում է govoritmoskva.ru-ն, այս մասին ասել է կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինը՝ նկատելով, որ աղջիկները սպանությունը շահադիտական նկատառումներից ելնելով չեն գործել:
«Բոլոր քույրերը հրաժարվել են ժառանգության ստացումից: Նրանք չեն հավակնում ստանալ ոչ բնակարանը, ոչ էլ որևէ ֆինանսական աղբյուր: Նրանք չեն ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ ցանկացած բանի հետ, որն առնչություն ունի իրենց հոր հետ»,-ասել է փաստաբանը:
Այժմ աղջիկների փաստաբանները փորձում են այնպես անել, որ դատարանը նրանց տուժող կողմ ճանաչի և ընդունի, որ դա ինքնապաշտպանություն է եղել: Նշվում է, որ կենդանության օրոք հայրը տարիներ շարունակ բռնություն է գործադրել (այդ թվում նաև սեռական) դուստրերի նկատմամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց